Բավ է պառակտվել
20-04-2020 21:13

Կհրավիրվի՞ ապրիլյան հանձնաժողով Նիկոլ Փաշինյանը

Երկուշաբթի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ապրիլյան հանձնաժողովի նախագահ Անդրակին Քոչարյանին հարցրել են, արդյո՞ք  հանձնաժողով կհրավիրվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես այն հայտարության հետ կապված, որ   ՌԴ-ն դերակատարություն ուներ պատերազմում։  
Քոչարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակաշրջանում չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար։ Ըստ նրա եթե որեւէ տեսակետ է հայտնել Փաշինյանը, ապա այդպիսի տեսակետներ արտահայտել են նաեւ շատ քաղաքական գործիչներ։
«Մենք ուսումնասիրում ենք նաև այդ հնչեցված տեսակետները, եթե կարիք լինի որևէ աղբյուր ճշտելու, մենք առաջինը ճշտում ենք տվյալ ժամանակահատվածում իշխանության այն մարմինների ներկայացուցիչներից, որոնք պատասխանատու են եղել կոնկրետ ինչ-որ դրվագների համար»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա հիմնականում ՊՆ-ն եւ ՊԲ-ն են, իսկ Նիկոլ Փաշինյանի տեսակետներն իրենց համար այս պահին որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում։
Լրագրողները Քոչարյանին հիշեցրեցին, որ իր այն խոսքը, որ հետախուզության հետ կապված խնդիրներ են եղել, հետևաբար պատրաստվո՞ւմ են նորից կանչել Արշակ Կարապետյանին, որը ապրիլյան դեպքերի ժամանակ եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության պետ:
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե հանձնաժողովը դրա կարիքը գտնի, կկանչի, որովհետեւ ինքներդ էլ հասկանում եք, որ Սերժ Սարգսյանին լսելուց հետո հանձնաժողովում նորից կարծիքներ կարող են լինել, որ այն զինվորականները, որոնք եղել են, նորից կարող է հարցերի պատասխանեն»: Այդ առումով Քոչարյանը կարեւոր համարեց ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի գալը.

«Սերժ Սարգսյանը համոզվեց, որ հանձնաժողովում քաղաքական դրդապատճառներով որեւէ հարց չի տրվել, տրվել են միայն պրոֆեսիոնալ, ճիշտ հարցադրումներ, որոնց իրավասու է պատասխանել այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը»,–ասաց Անդրանիկ Քոչարյանը։

 

 

Արմինե Գևորգյան