Բավ է պառակտվել
07-10-2014 12:13

Ծառուկյանը կմասնակցի՞ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին.Ն. Զոհրաբյանն այս հարցին դեռևս չի կարող պատասխանել

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի կազմակերպչական խնդիրները դեռևս քննարկման փուլում են, ուստիև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դեռևս չեն կարող պատասխանել՝ կմասնակցի ՞ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին եռյակի կողմից հրավիրվելիք երևանյան համապետական հանրահավաքին, թե ոչ:
Tert.am-ին հարցին ի պատասխան այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ հանրահավաքը համընկնում է Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի անցկացման հետ, որի ժամանակ, հնարավոր է՝ Հայաստանը անդամակցի ԵՏՄ-ին:
Ի պատասխան հարցի, թե հանրահավաքի նշանակման օրը որոշելիս այս հանգամանքը նկատի ունեցե՞լ էին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ոչ, ես քանիցս հայտարարել եմ, որ մենք հստակ օրակարգով ենք գնում հանրահավաքի և այս պահին հանրահավաքի օրակարգում նման հարց չկա»: