Բավ է պառակտվել
09-09-2022 09:52

Ուելսի արքայազն Չարլզը դարձավ Մեծ Բրիտանիայի նոր թագավոր։ Նա կկրի Կառլ 3-րդ անունը

Եղիսաբեթ 2-րդ թագուհու ավագ որդին՝ Ուելսի արքայազն Չարլզը, դարձել է Միացյալ Թագավորության նոր միապետ այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը 96 տարեկանում մահացել է նրա մայրը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

73-ամյա Չարլզը բրիտանական գահ բարձրացած ամենատարեց ժառանգն է։ Նա թագավոր դարձավ մոր մահից անմիջապես հետո, քանի որ ավանդույթը թույլ չի տալիս, որ երկիրը միապետ չունենա։ Սակայն նրա թագադրմանը դեռ մի քանի ամիս կա։ Միաժամանակ, Եղիսաբեթ II-ի մահից հետո մեկ օրվա ընթացքում մայրաքաղաքի Սենթ Ջեյմս պալատում տեղի կունենա հատուկ խորհուրդ, որի անդամները պաշտոնապես կհայտարարեն, որ բրիտանական գահ է բարձրացել նոր տիրակալ։

Գահաժառանգման խորհրդի կազմում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասն, ով այս պաշտոնը ստանձնեց լոկ չորեքշաբթի օրը, թագավորության ֆինանսների, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարության ղեկավարները, բրիտանական միապետի խորհրդատվական մարմնի՝ Գաղտնի խորհրդի անդամները, Լոնդոնի լորդ քաղաքապետն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ջամայկան և տասնյակ այլ երկրները ներկայացնող բարձրագույն հանձնակատարները (դեսպաններ), որոնց ղեկավարը պաշտոնապես բրիտանական միապետն է։

Բուքինգհեմյան պալատի կողմից Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ Չարլզն արդեն թագավոր է կոչվել, իսկ նրա կինը՝ Կորնուոլի դքսուհի Կամիլան՝ թագուհի կոնսորտ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ բրիտանական նոր միապետը որոշել է կրել Կառլ 3-րդ անունը։