Բավ է պառակտվել
17-11-2014 11:48

Կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը ԱԺ-ն հաստատեց

ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ քվեարկությամբ  ընդունեց «ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ կստեղծվի Միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվի Տարածքային կառավարման նախարարության հետ:
Այս և մի քանի այլ օրենքների ընդունումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հրավիրված արտահերթ նիստին քննարկվում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նիստին մասնակցող պատգամավորների մի մասը  աղմուկով լքեց դահլիճը, ինչից հետո Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Անցուղիները մի փակեք ու մի քիչ էլ հանգիստ»: