Բավ է պառակտվել
16-09-2016 09:17

Վարչապետի նախընտրությունները կամ երբ է կազմվելու նոր կառավարությունը

Կառավարությունում շարունակվում է անորոշությունը` ով կմնա, ով կգնա:

Չնայած Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել բոլոր նախարարների հետ, բայց ոչ մեկի հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկվել:

Ըստ տեղեկությունների, վարչապետի առաջնային խնդիրը նիստերին նոր տեմպ, նոր ոճ հաղորդելն է, ինչը հաջողվեց մեկնարկային նիստում:

«Հաջորդիվ կանցնեն կադրային փոփոխություններին, սակայն նախարարների հրամանները կլինեն սեպտեմբերի 21-ից հետո: Անկախության տոնը կնշեն, հետո նոր կսկսվեն կաբինետի ձևավորման աշխատանքները», - նշվում է հաղորդագրությունում: