Բավ է պառակտվել
14-10-2022 15:34

Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է ԱՊՀ երկրների սահմանները. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ սահմանների որոշման իրավական հիմքերի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանների որոշման իրավական դաշտին։ Այս մասին հայտնում են վարչապետի մամլո ծառայությունից։

«Այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո,, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում մենք հիմնվելու ենք ԱՊՀ-ի հիմնարար փաստաթղթերի վրա, որոնց համաձայն՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձան արդեն անկախ երկրների միջև պետական ​​սահմաններ»,- ասել է Փաշինյանը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերոնշյալը կարևոր գործոն է նաև այսօրվա օրակարգի տեսանկյունից, «քանի որ մենք քննարկում ենք նաև ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին դիմումի հարցը»։

«Որոշում կայացնելուց առաջ կարևոր եմ համարում կողմնորոշվել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ն հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ սա անորոշ է դարձնում ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալն»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ շատ կարևոր է հստակ պատասխանել հետևյալ հարցին՝ արդյո՞ք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։

«Այս հարցի միանշանակ, դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար: Առանց այդ հարցերի հստակ պարզաբանման, ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը»,- ասել է նա։