Բավ է պառակտվել
24-04-2019 13:33

Հայոց ցեղասպանության ճանաչումը քայլ է՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը․Հայաստանի ԱԳՆ նախարար

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո լրագրողներին ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քայլ է արդարությունը վերականգնելու, այլև՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:

Աշխարհասփյուռ հայությունը չորեքշաբթի՝ ապրիլի 24-ին նշում են 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:

Մնացականյանը հայտարարել է, որ ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային պարտավորություն է, և Հայաստանը բոլոր ճիգերն է գործադրում դրա իրավական հիմքերն ամրապնդելու համար:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչմանն, ապա, ըստ նախարարի, մածագույն խնդիր է այն հանգամանքը, որ պատմության հետ առերեսվելու և մարդկության առջև պատասխանատվություն կրելու այս քայլը թուրքական իշպանություննրի կողմից դիտարկվում է որպես խոչընդոտ:

Նախարարը բացասական պատասխան տվել այն հարցին, թե արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար։

“Մենք երբեք չենք դրել այս նախապայմանը”, - ասել է Մնացականյանը:

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։