Բավ է պառակտվել
31-08-2020 19:31

Ցանկացած ոլորտ պրոբլեմի մեջ է․ԲՀԿ առաջնորդ

Սևանի էկոհամակարգը պետք է պահպանվի, բայց որևէ մեկն իրավունք չունի՝ վերցելու մարդու ապրուստը, ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսակա վարկերի թեմային՝ նա նշեց, որ դրանք պետք է վերանայվեն, պետությունը պետք է նորողամիտ վերաբերմունք ցուցաբերեի գյուղացու նկատմամբ:
Ծառուկյանը նշել է, որ ցանկացած ոլորտ պրոբլեմի մեջ է:
«Անհրաժեշտ է մեխանիզացիա, անհրաժեշտ է սերմ, ոլորտով զբաղվող մարդիկ: Գյուղացին գյուղատնտեսական վարկերի տակ գերի է, չի կարողանում դրանց տակից դուրս գալ: Պետք է դոտացիա տալ, սուբսիդավորել, որ մարդիկ կարողանան ապրել», - նշեց Ծառուկյանը,հավելելով,որ տնտեսական ճգնաժամը և համաճարակը մարդկանց հնարավորություն չեն տալիս բանկի տոկոսները փակել, երեխային կերակրել կամ ծնողին բուժել:

«Մարդկանց վիճակը շատ ծանր է, մարդիկ անդունդի մեջ են: Այսօր ցանկացած պաշտոնյա, ղեկավար պարտավոր է իր ժողովրդով հետաքրքրվել և խնդիրներին լուծուներ առաջարկել», - ասել է ԲՀԿ ֊ը ղեկավարը: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ հակառակ դրան՝ ականատես ենք լինում իշխանության դեմ ամենօրյա բողոքի ակցիաների:

«Մարդիկ ասում են՝ հարգելի իշխանություն, մի քայլ կատարեք, մի հնարավորություն տվեք. ճոխություն չենք ուզում: Այսօր մարդիկ գնում, կառավարության դիմաց բողոքում են, բայց ո՞վ է իջնում, լսում, որ մարդիկ գոնե զգան՝ իրենց մասին մտածող կա», - հարց հնչեցրեց ԲՀԿ առաջնորդը:

 

 

Արմինե Գևորգյան