Բավ է պառակտվել
24-09-2016 16:18

Երկարացվել է «Սասնա ծռերի» ևս երկու անդամների կալանքի ժամկետը

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանը և Հովհաննես Վարդանյանը կմնան կալանքի տակ: Այսօր` սեպտեմբերի 24-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը` նրանց կալանքը երկարացնելու վերաբերյալ:

Հովհաննես Վարդանյանին և  Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ պահել) և 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել):