Բավ է պառակտվել
27-01-2023 16:25

Շարունակվում են ակտիվ ջանքեր գործադրվել. Զախարովան՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերը շարունակելու մասին։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը, ՌԴ ԱԳՆ-ն մշտական ​​կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Շարունակվում են ակտիվ ջանքեր գործադրվել իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։

Նա հայտարարել է, որ «Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերի հայտարարություններով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում եւ մարդասիրական օգնություն է ցուցաբերում»։

«Կոչ ենք անում ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Մենք կոչ ենք անում Երեւանին եւ Բաքվին քաղաքական կամք դրսեւորել՝ կարճ ժամանակում տարաձայնությունները կարգավորելու համար»,- ասել է Զախարովան։