Բավ է պառակտվել
16-07-2019 17:13

Հայաստանում կմշակվի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծ

Հայաստանի վարչապետի որոշմամբ հաստատվել են ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամլո ծառայությունը։

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ, որի անդամներն են Կառավարության անդամները (բացառությամբ վարչապետի և փոխվարչապետերի), Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, ԶՈւ ԳՇ պետը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Պետական վերահսկողության ծառայության պետը, ԿԲ նախագահը, ՀՀ ԳԱԱ նախագահը, ՀՀ ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը (հանձնախմբի քարտուղար)։
Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է մեկ տարվա ընթացքում մշակել և Անվտանգության խորհրդի հավանությանը ներկայացնել Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար: