Բավ է պառակտվել
11-02-2019 16:44

Կառավարության ծրագիրն իրատեսական է․ Բաբկեն Թունյան (Տեսանյութ)


Հայաստանի Ազգային ժողովի “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կառավարության ծրագիրն իրատեսական է համարում, նշելով, որ ծրագրում չկան բարձր և անիրատեսական նշաձողեր, ուստի այն կարող է լիարժեք իրագործվել:

“Կառավարության ծրագիրը ոչ հեղափոխական է, ոչ էլ ոչ հեղափոխական, դա իրատեսական ծրագիր է, և ամեն ինչ հնարավոր է իրականացնել: Չկան այնպիսի բարձր և ոչ իրատեսական նշաձողեր, որոնց մենք չկարողանանք հասնել”, - ասել է Թունյանը:

Հարցին, արդյո՞ք այս ծրագիրը տարբերվում է նախորդ կառավարությունների ծրագրերից, Թունյանը պատասխանել է.”Ձևակկերպումների տեսակետից, ըստ էության, չի տարբերվում”:

Մեկ այլ հարցին, արդյո՞ք երբ հասարակությունը կզգա փոփոխությունները ծրագիրն իրագործելու դեպքում, “Իմ քայլը” խմբակցության պատգամավորը պատասխանել է․”այս ծարգիրը համահունչ է նորմալ տնտեսական հեղափոխության նպատակներին, և ես չեմ կարծում, որ մենք որևէ խնդիր ունենանք։ Արդեն այս տարվա վերջին որոշակի փոփոխություններ կզգացվեն։ Ինչու՞։ Որովհետև փորձը ցույց է տալիս, որ նման խորը քաղաքական փոփոխություններից հետո մարդիկ դեռևս մեկ-երկու տարի զգում են այդ ամենի ազդեցությունը։ Մեկ տարին արդեն անցել ենք, մնացած մասն, իհարկե, անորոշության փուլ էր․ խորհրդարանական ընտրություններ և այլն, բայց կարծում եմ, որ տարվա վերջին մեր հասարակությունը կզգա դրական փոփոխույթուններ”։