Խորհրդակցություններ են ընթանում Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման անցկացման ժամկետի շուրջ: Այս մասին հոկտեմբերի 8-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 11-13-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մոսկվա:
«Այցի ընթացքում բանակցություններ կընթանան Սերգեյ Լավրովի հետ: Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծայրաստիճան ծանր իրավիճակն է: Ռուսաստանը թե՛ ազգային կարողության, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետևողականորեն գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը՝ անհապաղ հրադադարի հասնելու և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմաններ ստեղծելու համար», - ասել է Զախարովան:
Արմինե Գևորգյան