բավ է պառակտվել
11-05-2020 13:08

Դատախազությունը պարտավոր է քրգործի հարուցել վարչապետի դեմ՝ «Պետական դավաճանություն» հոդվածով.Դավիթ Շահնազարյան

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարություն է տարածել՝ որում հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։
«Ադրբեջանի իրական նպատակը ոչ միայն իր նախաձեռնած պատերազմում կրած պարտության հետևանքով կորցրած և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքները վերադարձնելն ու իրեն վերաենթարկելն է, այլև, թող զարմանալի չթվա, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերին, մայրաքաղաք Երևանին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին տիրանալը։

Ադրբեջանի այս զավթողական, հակահայկական ծրագրերն ու նպատակները, ի պաշտոնե հանդես գալով, բազմիցս բարձրաձայնել են Ադրբեջանի նախագահը և այլ բարձրաստիճան ղեկավարներ։
Տարբեր պետությունների հետ երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Եվրամիությունում, ԱՊՀ-ում, Չմիավորված պետությունների կազմակերպությունում, Իսլամական համագործակցության կազմակերպությունում, Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդում և այլ միջազգային հարթակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում Ադրբեջանական Հանրապետությունը մանիպուլյացիաների, խաբեության միջոցով շարունակում է նպատակ հետապնդել հասնելու Հայաստանի Հանրապետությանը խարազանող որոշումների, բանաձևերի, հայտարարությունների, հռչակագրերի ընդունմանը, որոնցում Հայաստանը ներկայացվում է որպես ագրեսոր, օկուպանտ, ցեղասպան պետություն։
ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, ... կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար ԱՅԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
2020թ․ մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Ն.Փաշինյանն ի պաշտոնե արած հայտարարությունը, որ Ադրբեջանը կառուցողական է՝ քաղաքական և բարոյական բացահայտ օգնություն է Ադրբեջանի թշնամական գործունեությանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ներառյալ միջազգային օգնություն Ադրբեջանի՝ նոր պատերազմ սկսելու իր ծրագրերն ու նպատակները միջազգային հանրության առաջ հիմնավորելու ու առաջ մղելու ջանքերին։
Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին։
Սույն հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին: ՀՀ գլխավոր դատախազությունը դրա հիման վրա պարտավոր է օրենքով սահմանված կարգով անհապաղ նախաձեռնել նյութերի նախապատրաստում ու քրեական գործի հարուցում, որի շրջանակներում պետք է քրեական հետապնդում հարուցվի վարչապետ Փաշինյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ՝ «Պետական դավաճանություն» հոդվածով» , - նշված է Շահնազարյանի հայտարարության մեջ։

Ես կարեկցում եմ Արսեն Թորոսյանին․Դավիթ Սանասարյան
«Հաջորդ տարին քաղաքական պայքարի իմաստով լինելու է վճռորոշ տարի». Դավիթ Շահնազարյան
ԱԱԾ բացահայտել է պետական դավաճանության դեպք
Հարուցվել է Ծառուկյանին առընչվող նոր քրեական գործ
Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ տարածքային ամբողջականության ոտնձգության փաստի առթիվ