Բավ է պառակտվել
15-12-2020 15:03

Թուրքիայի և ՌԴ-ի միջև ԼՂ հարցով արձանագրությունները համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. Չավուշօղլու

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է երեք արձանագրություն: Դրանք նախապես համաձայնեցվել են Ադրբեջանի հետ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թուրքիայի խորհրդարանում պատասխանելով հարցին, թե ինչու են Թուրքիայի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցություններ ընթացել, նախարարը նշել է, որ նման մեղադրանքներն անհիմն են՝ Ադրբեջանից գաղտնի որևէ արձանագրություն չի ստորագրվել:
Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանում թուրքական դիտորդական կետի տեղակայումը եղբայրական երկրի նկատմամբ իրավասությունների շրջանակում է:
«Ադրբեջանի կողմից զորախմբի թվաքանակի, տեղի, ժամանակի հաստատումից հետո հարցը կարող է լուծում ստանալ»,- նշել է  Թուրքիայի ԱԳ նախարարը:

Արմինե Գևորգյան