Բավ է պառակտվել
03-10-2018 14:52

"Բարգավաճ Հայաստանը” չի հանգել կոնկրետ պայմանավորվածությունների Հայաստանի վարչապետի հետ

“Ծառուկյան” դաշինքը ներկայացնող Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը չորեքշաբթի տեղեկացրել է, որ “Բարգավաճ Հյաստան” կուսակցությունը չունի վարչապետի թեկնածու չառաջադրելու վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նախօրեին, խորհրդարանի կողմից ԱԺ լուծարումն արգելափակող օրինագծի ընդունումից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց փողոց է դուրս բերել և ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ հայտարարել “Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ) և ՀՅԴաշնակցություն կուսակցությունների անդամ նախարարների պաշտոնանկության մասին, ինչպես նաև այն մասին, որ հրաժարական է տալու՝ նրանց աշխատանքից ազատելու մասին հրամանագրերն ուժի մեջ մտնելուն պես։

Ավելի ուշ Փաշինյանը բանակցել է խորհրդարանական խմբակցությունների հետ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների շուրջ։ Ըստ Փաշինյանի՝ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն ներկայացնի վարչապետի թեկնածություններ, խորհրդարանը կլուծվի, իսկ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի առաջին կեսից ոչ ուշ։

“Մենք վերջնական որոշում և համաձայնություն չունենք։ Լսել ենք կառավարության տեղեկատվությունը, ներկայացվել են փաստարկներ և հակափաստարկներ։ Կառավարությունը մնացել է իր կարծիքին։ Կուսակցությունները վարչապետի հետ իրենց թեկնածուներին չառաջադրելու պայմանավորվածություն չունեն”, - ասել է Մելքումյանը։

Միևնույն ժամանակ, փոխխոսնակը նշել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն 2019 թ. մայիս-հունիս ամիսներին:

Բանակցություններից հետո Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ խորհրդակցությունները շարունակելու մասին որոշումից բացի որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: