Բավ է պառակտվել
09-02-2021 14:07

“Բարգավաճ Հայաստանը” պահանջում է արտահերթ ընտրություններ՝ վարչապետի շուտափույթ հրաժարականի պայմանով․ Տոնոյան

Ներկայիս իշխանությունները վախենում են “Բարգավաճ Հայաստանից”, այդ պատճառով պատրաստ չեն ինքնակամ հրաժարական տալ, վստահ է պատգամավոր Իվետա Տոնոյանը։

“Բարգավաճ Հայաստան” խմբակվժցությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, բայց միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հրաժարականի պայմանով։ Այս մասին երեքշաբթի խորհրդարանում ասել է լրագրողներին ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Ավելի վաղ իշխող “Իմ քայլը” խմբակցությունը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ հասարակության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Խմբակցության հայտարարությունում ասվում էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստաել խորհրդարանական ընդդիմության կողմից։

Ըստ Տոնոյանի՝ իրենց մեղավորությունն ու պատասխանատվությունը գիտակցելու փոխարեն, իշխանությունները կրկին սլաքներն ուղղում են դեպի ընդդիմություն:

Ինչպես նշել է պատգամավորը, “Բարգավաճ Հայաստանը” շարունակում է կարծել, որ ընտրությունները պետք է անցկացվեն առանց Փաշինյանի, ով պետք է հրաժարական տա:

«Իհարկե, Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները հայտարարում են, որ իրենք պատրաստ են ընտրություններին, բայց պատրաստ չեն նրա հրաժարականին: Բայց մենք լուրջ կասկածներ ունենք ընտրությունների արդյունքների վերաբերյալ, եթե Փաշինյանը մնա իշխանության: Մենք համարում ենք, որ նա պետք է հեռանա”,- ասել է Տոնոյանը։

Ներկայիս իշխանությունն, ըստ խորհրդարանականի, չի կարող լինել պետության անվտանգության երաշխավոր, քանի որ չի կարող պատշաճ բանակցություններ վարել երկրի շահերից ելնելով:

Նա շեշտել է, որ ներկայիս իշխանությունները վախենում են այնպիսի ազդեցիկ ուժից, ինչպիսին “Բարգավաճ Հայաստանն” է և նրա առաջնորդից ՝ Գագիկ Ծառուկյանից: