Բավ է պառակտվել
02-10-2019 18:56

«Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․վարչապետ Փաշինյան

«Մեզ համար կարևոր են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է։ Հուսով ենք, ավելի ամուր դարձնել այդ գործընկերությունը։ Շնորհակալ ենք ձեր պատրաստակամության, հարաբերություններին նման վերաբերմունքի և ընկալման համար։ Վստահ եմ, որ հարաբերությունները մեր երկրների միջև ավելի կամրապնդվեն։ Մենք այդպես ենք տրամադրված», - հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում և Սինգապուրի և Իրանի հետ համաձայնագրերի ստորագրումը հիշարժան փաստ է։
Արդեն ԵԱՏՄ անդամ երկների կազմով հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը ասել էր,որ Եվրասիական տնտեսական միությունն այս ընթացքում արդարացրել է սպասումները եւ բավականին արդյունավետ է աշխատում: «Զարգանում է միության շրջանակում առեւտուրը, աճում է միության ողջ ՀՆԱ-ի ծավալը»:
Նրա խոսքով, աճում է արդյունաբերությունը, սակայն ԵԱՏՄ-ի առաջ դրված են բավականին մասշտաբային խնդիրներ: «Առաջնահերթույթունների թվում է նաեւ ֆինանսական շուկայում միասնական կանոնների հաստատումը: Օրակարգում է եվրասիական ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը: Այս փաստաթուղթը կդառնա ԵԱՏՄ տարածում բանկային, ֆինանսական ծառայությունների տրամադրամն միասնական կանոնների ձեւավորման ճանապարհային քարտեզը՝ դարձնելով շուկայի այս սեգմենն ունիֆիկացված ու թափանցիկ», - նշեց նա:
Վլադիմիր Պուտինը նշեց․որ ապագայի օրակարգում լինելու միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման խնդիրը:
«Սրան պետք է հետեւի միությական գազի, նավթի ու նավթամթերքների շուկաների ձեւավորումը 2025 թ-ին»,֊ասաց նա:

Արդեն խոսելով տնտեսության թվայնացման օրակարգային խնդիրներից,ասաց,որ բոլորի շահերից է բխում աշխատատեղերի ստանդարտացված համակարգի ստեղծումը:
«Այս ծրագրի կյանքի կոչման դեպքում մեր պետությունների քաղաքացիները համացանցում կարող են իմանալ ԵԱՏՄ բոլոր պետություններում թափուր աշխատատեղերի մասին», - ասաց ՌԴ նախագահը՝ կարեւորելով նաեւ ապրանքների էլեկտրոնային գրանցումը ԵԱՏՄ մուտք գործելիս, որպեսզի հնարավոր լինի հետեւել նրանց շարժին:

Նշենք ,որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ։ Իսկ արդեն այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառում կատարեց, որ իր հանդիպումը կայացել է ոչ թե Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրում, ինչպես ԵԱՏՄ պետությունների մյուսն նախագահների հետ էր, այլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որտեղից էլ Պուտինը մեկնել է Ռուսաստան:

«Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»: