Բավ է պառակտվել
23-05-2022 17:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն․ ԵԱՀԿ

ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

«Մենք ողջունում ենք հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումը Եվրամիության աջակցությամբ: Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղ համաձայնագրի պատրաստման անհրաժեշտ պայման է: Մենք պատրաստ ենք նպաստել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- ասվում է թվիթերյան հրապարակման մեջ։

Բրուսելյան հանդիման մասին

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Ինչպես ասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում՝ Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:

Նրանք նաև պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Միշելն ընդգծել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։