Բավ է պառակտվել
13-02-2020 15:59

Դատարկ-դատարկ խոսում են, այդպիսի բան չի կարող լինել․Ծառուկյանը Փաշինյանի հետ հանդիպման մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու պայմանավորվածություն ձեռք բերել:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ քաղաքական առևտրի մեջ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ պատճառով նախկին դիրքորոշումը չեն պաշտպանում ՍԴ ճնշումների վերաբերյալ։
«Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ չենք հանդիպել, դրանք դատարկ-դատարկ խոսքեր են, դատարկ խոսում են, այդպիսի բան չի կարող լինել և այդպիսի բան չկա։
Հարցին թե Սասուն Միքայելյանի միջոցով միջնորդավորված այս հարցը քննարկվե՞լ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այսինքն` Ծառուկյանն այդքան փոքրացե՞լ է և կարիք ունի միջնորդությունների՞: Կյանքում Ծառուկյանը միջնորդությունների կարիք չունի, եթե հանդիպած լինենք, կասեմ՝ հանդիպել եմ, եթե քննարկած լինեինք, կասեի՝ քննարկել ենք: Ծառուկյանն էն աստիճանի է հասել, որ տակից, վրից խաղեր տալու այդ ճանապարհները վաղուց անցել է»:

Վերջինս նշեց,որ վաղը տեղի կունենա ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի քննարկումների արդյունքում էլ ԲՀԿ-ն կհայտարարի իր դիրքորոշումը:
«Մենք ասել ենք՝ հանրաքվեի գաղափարին կողմ ենք, բայց այնտեղ կան իրավական խախտումներ, այլ հարցեր: Մենք պատրաստ ենք 24-ժամյա ռեժիմով հանդիպել, լուծել խնդիրները: Սպասել ենք արձագանքի, սակայն մեզ չեն արձագանքել, մենք էլ ասեցինք, որ չեք արձագանքում, ուրեմն մենք ոչ դեմ ենք քվեարկում, ոչ կողմ ենք քվեարկում, ընդհանրապես չքվեարկեցինք: Ո՞վ կարող է մեզ մեղադրի, բերեք դեմս էդ մուտիլովչիկներին, սադրողներին, որ ուզում են սարքեն... Եթե մարդը փորձառու է, նրան չեն կարող սադրանքների մեջ գցել, մենք վաղուց այդ դպրոցներն անցել ենք»,- հայտարարեց Ծառուկյանը:
ԲՀԿ –ը առաջնորդը անդրադարձավ նաև բանակում մահվան դեպքերին` նշելով, որ պետք է ուսումնասիրություն արվի և մեղավորները, որոնք ինքնասպանության են դրդում, պետք է պատժվեն:
«Մտահոգություն այսօր ցանկացած պատգամավոր, ցանկացած քաղաքացի ունի: Ցանկացած մարդ պետք է դնի իրեն զոհված ազատամարտիկի ծնողների տեղը: Ծնողը պատրաստ է տղային բանակ ուղարկել, բայց երեխային ի՞նչ աստիճանի հասցնեն, որ ինքնասպանություն գործի, ինչը մոտ օրերս հաճախակի է լինում: Պետք է անմիջապես քննիչ հանձնաժողով ստեղծեն, ուսումնասիրեն և պարզեն, թե ինչն ա դրա պատճառը: Շատ ցավալի է, ցավակցում եմ, իրոք մարդու սիրտը կտոր-կտոր ա լինում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

 

 

Արմինե Գևորգյան