Աստրախանում հանդիպում է կայացել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Պուտինն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մերձկասպյան պետությունների ղեկավարների չորրորդ գագաթաժողովի արդյունքները: Պուտինն արձանագրել է, որ անգամ «ամենանուրբ ոլորտներում» Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները բարեկամական են: Ալիևը նշել է Մոսկվայի և Բաքվի միջև «մշտական երկխոսությունը, դրական դինամիկան»: Անցած ամսվա հանդիպումից հետո այս նոր հանդիպումը նա որակել է իրենց հարաբերությունների ցուցիչ: