Բավ է պառակտվել
15-09-2022 12:28

Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը կքննարկի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, ասել է հինգշաբթի լրագրողներին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վաղը կկայանա (Պուտինի) հանդիպումը նախագահ Ալիևի հետ, որտեղ, իհարկե, դա (իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին) ևս կլինի օրակարգի առաջին տեղում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պուտինն ու Ալիևը կաշխատեն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որն անցկացվում է Սամարղանդում սեպտեմբերի 15-ին և 16-ին։

Պեսկովը հիշեցրել է, որ այս շաբաթ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Նախորդ օրը նախագահի և վարչապետ Փաշինյանի միջև զրույց է եղել, բավականին երկար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երեքշաբթի օրը կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որտեղ որոշվել է, որ տեսչական խումբը ժամանելու է տարածաշրջան, «այնուհետև իր զեկույցը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար պատրաստելու նպատակով»: