Բավ է պառակտվել
06-05-2021 12:13

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանին վերաբերող արդի հարցերի լայն շրջանակ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրներին, այդ թվում` հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեության շրջանակներում », - ասվում է հաղորդագրության մեջ:

Վերահսկողության կենտրոն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայված է Ադրբեջանի Աղդամի շրջանում և սկսել է հործել 2021թ․ հունվարի 30-ից՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրին համապատասխան:

Համատեղ կենտրոնի շտաբը ձևավորվել է պարիտետային հիմքի վրա հրամանատարական կետի տեսքով, այնտեղ ներկայացված են յուրաքանչյուր կողմի հավասար թվով ներկայացուցիչներ `յուրաքանչյուր ազգային կառույցի ղեկավարով: