Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Որպես հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած զրույցի շարունակություն՝ առարկայականորեն քննարկվել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով առեւտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա։ Հաշվի առնելով դա՝ համապատասխան գերատեսչությունների միջոցով կկատարվեն կապեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում առաջնորդներն անդրադարձել են նաև մի շարք միջազգային թեմաների։