Բավ է պառակտվել
13-06-2015 10:43

Պուտինն ու Էրդողանը բանակցություններ են ունեցել Բաքվում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում բանակցություններ են անցկացրել, նրանց հանդիպումը դռնփակ է եղել:
Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, «Գազպրոմ» էներգետիկ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը, այլք։ 
Բանակցություններից հետո Էրդողանն ընդգծել է, որ Բաքվում Եվրոպական խաղերի բացմանը ներկա չեն գտնվել եվրոպական առաջատար երկրների առաջնորդները։ «Թուրքիան, որպես ԵՄ թեկնածու անդամ, ներկայացրել է ողջ Եվրամիությունը»,-ընդգծել է Պուտինը։