Բավ է պառակտվել
12-02-2022 22:03

Պուտինն ու Մակրոնը ավելի քան 1,5 ժամ քննարկել են Ուկրաինա շուրջ իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ էմանուիլ Մակրոնը 1 ժամ 4 րոպե հեռախոսով քննարկել է Ուկրաինայի շուրջ իրավիճակըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ; Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդների շաբաթօրյա հեռախոսազրույցը չորրորդն էր վերջին շաբաթների ընթացքում։ Երկուշաբթի Մակրոնն այցելել էր Մոսկվա, որտեղ հինգժամյա բանակցություններ էր ունեցել Պուտինի հետ՝ քննարկելու ճգնաժամի դեէսկալացիայի ուղիները։ Այնուհետև Ֆրանսիայի նախագահը մեկնել էր Կիև և Բեռլին՝ շարունակելու իր դիվանագիտական առաքելությունը։

Արևմտյան շատ երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան։ Ֆրանսիան նման հայտարարություն դեռևս չի արել։

Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը լրջագույն հետևանքներ կունենան։