Բավ է պառակտվել
26-04-2021 22:02

Պուտինը և Մակրոնը պատրաստ են համակարգել ղարաբաղյան կարգավորումը

Երկուշաբթի, ապրիլի 26-ին, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուիլ Մակրոնը հեռախոսազրույց են ևնեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացվում է Ռուսաստանի նախագահի կայքում։

Մասնավորապես, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ Գոհունակությամբ արձանագրվել է, որ իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ, շարունակում է համակարգված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտարարությունների իրականացման ուղղությամբ:

Արտահայտվել է ԼՂ կարգավորման տարբեր գործոնների շուրջ համակարգման փոխադարձ պատրաստակամություն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- նշվում է հաղորդագրության մեջ: