Բավ է պառակտվել
15-03-2016 11:45

Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են իրավիճակը Սիրիայում: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքուից:
«Պետությունների ղեկավարները գնահատականներ են փոխանակել որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահներ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պուտինն Օբամային տեղեկացրել է, որ ռուսական զորքը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում իր հիմնական հանձնարարությունը կատարել է, և որոշում է կայացվել Սիրիայից ռուսական ավիախմբի հիմնական մասի դուրսբերման վերաբերյալ։ 
Կողմերն ընդգծել են, որ ռուս-ամերիկյան նախաձեռնությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել արյունահեղությունը սիրիական հողերում։ 
Նաև նշվել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը՝ հրադադարի պահպանման և ահաբեկչական խմբավորումների դեմ արդյունավետ պայքարի համար։ 
Նշվում է, որ զրույցը գործնական անկեղծ բնույթ է կրել։