Որբաթ օրը հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ գոհունակությամբ արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացել է և ընդհանուր առմամբ մնում է հանգիստ»,- ասված է հաղորդագրությունում:
Պուտինը և Փաշինյանը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ, շեշտադրում է կատարվել էներգետիկայի ոլորտի և կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա շփումները:
Նախօրեին Արցախի ՆԳ նախարարությունը հաստատել էր հանրապետության Ասկերանի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունը: Հաղորդվում է, որ ուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաներին։ Ավտոմեքենաներից մեկի վարորդին հաջողվել խույս տալ՝ դժվարությամբ պահելով մեքենան կողաշրջումից, երկրորդ մեքենան վնասվել է:
Արցախի Օմբուդսմենը պահանջել է հետաքննություն անցկացնել: