Բավ է պառակտվել
13-03-2023 13:23

Պուտինը և Փաշինյանը քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Դիտարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Սդրբեջանի ղեկավարների 2020-2022թթ. հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ասպեկտները, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման քայլերը։

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ Պուտինն ընդգծել է բոլոր հարցերի կառուցողական լուծման անհրաժեշտությունը՝ ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ։

Պուտինը Ալիևի հետ քննարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների հարցերը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է վերջինիս այցը Հայաստան
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղին, Թուրքիայի հետ երկխոսությանն ու Ուկրաինային առնչվող հարցեր
Ռուսաստանի նախագահը ՀԱՊԿ-ի առցանց գագաթնաժողովում ՝ Լեռնային արաբաղում տիրող իրավիճակի մասին
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախի շուրջ պայմանավորվածություւների իրականացման ընթացքը