Բավ է պառակտվել
05-09-2022 20:57

Պուտինն ու Փաշինյանը ԱՏՀ-ի շրջանակում կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը և երկկողմ հարաբերությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ կարգավորման հարցը, երկուշաբթի ասել է լրագրողներին ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։

«Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով քննարկում։ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ նախագահների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ <...> Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ուշակովը։

Կողմերը կքննարկեն նաև ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, հավելել է նա։

«Զարգանում է փոխգործակցությունը էներգետիկ ոլորտում, Ռուսաստանից գազի մատակարարումները կազմում են տարեկան ավելի քան 2,4 միլիարդ խորանարդ մետր (1,41 միլիարդ խորանարդ մետր այս տարվա հունվար-հունիսին)»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։