Բավ է պառակտվել
23-11-2022 21:46

Պուտինն ու Փաշինյանը Երևանում երկկողմ բանակցություններ են վարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի շրջանակում երկկողմ բանակցություններ են վարել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել են կազմակերպության ներսում փոխգործակցության առանցքային ոլորտները, արդիական միջազգային և տարածաշրջանային խնդիրները։

Պուտինն ու Փաշինյանը վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 31-ին Սոչիում։ Այնուհետև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացել են Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունները։

Փաշինյանի հետ ընթացիկ հանդիպման նախօրեին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ Ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։