Բավ է պառակտվել
01-04-2022 19:28

Պուտինն ու Փաշինյանը կրկին քննարկել են Ղարաբաղում կայունության պահպանման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շարունակել է Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։

«Շարունակվել է մտքերի փոխանակությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունության պահպանման հարցերի շուրջ: Վերահաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Ղարաբաղում իրավիճակը ոչ միայն չի նորմալացել, այլ, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր են նոր սադրանքներ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքն առ այն, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ԶՈւ ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղին, Թուրքիայի հետ երկխոսությանն ու Ուկրաինային առնչվող հարցեր
Փաշինյանը խոսել է Պուտինի հետ Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների ռիսկի մասին
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախի շուրջ պայմանավորվածություւների իրականացման ընթացքը
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կրկին շեշտադրել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը