Բավ է պառակտվել
15-11-2016 08:58

Պուտինը զրուցել է Թրամփի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հետախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, ՌԴ առաջնորդը եւս մեկ անգամ շնորհավորել է զրուցակցին հաղթանակի կակապցությամբ, նրան հաջողություն մաղթել նախընտրական ծրագրի իրականացման գործում ու պատրաստակամություն հայտնել նոր վարչակազմի հետ գործընկերային երկխոսություն կառուցել՝ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի ու միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։

Զրույցի ընթացքում Պուտինն ու Թրամփը ոչ միայն համամիտ են եղել միայն ռուս –ամերիկյան հարաբերությունների ներկա ծայրաստիճան անբավարար վիճակի գնահատականում, այլեւ կողմ են արտահայտվել դրանց կարգավորման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքին ու հարցերի լայն շրջանակով փոխգործակցությունը կառուցողական հուն վերադարձնելուն։

Պուտինն ու Թրամփը համաձայնել են, որ անհրաժեշտէ միավորել ջանքերը թիվ մեկ ընդհանուր թշնամու՝ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում։ Այս համատեքստում քննարկվել է նաեւ սիրիական կարգավորման խնդիրը։

Նախագահները պայմանավորվել են շարունակել հեռախոսային շփումները ու հեռանկարում նախատեսել նաեւ անձնական հանդիպում, որի նախապատրաստումով կզբաղվեն երկու կողմերի ներկայացուցիչները։