Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ակնթարթորեն ավարտել սիրիական քաղաքացիական պատերազմի «խելահեղությունը», եթե կոչ անի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին լքել իր պաշտոնը, հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:
«Աշխարհում կա մի մարդ, ով կարող է անհապաղ վերջ դնել այս խելահեղությանը: Դա տեղի կունենա, եթե պարոն Պուտինը վերցնի հեռախոսը, զանգահարի պարոն Ասադին և ասի նրան, որ խաղն ավարտվել է»,- ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ դա տեղի կունենա, երբ «գա ճիշտ պահը»:
Բավ է պառակտվել