Բավ է պառակտվել
26-03-2015 18:06

Պուտինը խոստացավ արձագանքել Արևմուտքի կողմից նոր զինատեսակի ստեղծմանը (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը խնդրեց Անվտանգության դաշնային ծառայությանը հավելյալ միջողներ ձեռնարկել Ռուսաստանը և Ղրիմը ահաբեկչական գործողություններից անվտանգ պահելու ուղղությամբ: Նրա տվյալներով, նախորդ տարի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնաբերել է 209 օտարերկրյա գործակալ և կանխել է պետական կայքերի դեմ ձեռնարկված 74 մլն. կիբերհաևձակում: Նա նաև հայտնեց Արևմուտքի կողմից հզոր զինատեսակի ստեղծման մասին և ասաց. «Կարձագանքենք համապատասխանաբար»: Պուտինը նիստ անցկացրեց ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարության հետ, որի ընթացքում հայտարարեց, որ հատուկ ծառայությունները պետք է ահաբեկիչների միջազգային կապերի և միջոցների բազայի դեմ քայլեր ձեռնարկեն՝ խոչընդոտելով նրանց մուտքը ՌԴ, այդ թվում նաև Ղրիմ: Ահաբեկչության դեմ պայքարը հանդիսանում է Անվտանգության դաշնային ծառայության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը, նշեց նա: «Վերջերս այստեղ, իհարկե, դրական միտում է նկատվում: 2014 թվականին նախորդ տարվա հետ համեմատ 2,6 անգամ պակաս ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ են կատարվել: Իսկ եթե նկատենք վերջին հինգ տարվա միտումը, ապա դրանց ընդհանուր թիվը կրճատվել է ավելի քան ինը անգամ: Կարևոր է հավելյալ միջոցներ ձեռնարկել ահաբեկիչների միջազգային կապերի և միջոցների բազայի դեմ և խոչընդոտել նրանց մուտքը և ելքը ՌԴ, զրկել նրանց տեղաշարժվելու հնարավորությունից, թույլ չտալ նրանց ներթափանցել տարածաշրջան, այդ թվում նաև Ղրիմ և Սևաստոպոլ», - ասաց Պուտինը:
 

 
Նա հավելեց, որ կարևոր է նաև ապահովել հակաահաբեկչական պաշտպանության բարձրագույն աստիճանով նաև Ռուսաստանում նախատեսվող միջազգային միջոցառումները: «Նախ և առաջ ես ի նկատի ունեմ Մեծ Հաղթանակի 70-ամյակը և նախատեսվող BRICS և Շանհայի համագործակցության կազմակերպության վեհաժողովները», - հավելեց նա: