Բավ է պառակտվել
31-10-2022 15:37

Ղարաբաղյան հակամարտությանը պետք է ինչ-որ ժամանակ վերջ դնել․ Պուտին

Պետք է ինչ-որ ժամանակ վերջ դնել ղարաբաղյան հակամարտությանը, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Ես գիտեմ, որ Հայաստանի վարչապետը կամք ունի դրա համար», - մեջբերում է Պուտինին ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով, ամենակարևորը Ղարաբաղում խաղաղության ու կայունության ապահովումն է, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Երկուշաբթի օրը նախատեսված է նաև Ռուսաստանի Դաշնություն-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը, որի ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը։ Գագաթնաժողովում կողմերը կարող են հանգել փաստաթղթի ընդունմանը, որը հիմք կհանդիսանա ապագա խաղաղության պայմանագրի համար։

Հնարավոր է, որ կողմերը անդրադառնան նաև ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու հարցին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով այս փաստաթղթի ստորագրման հեռանկարի մասին, առաջ չի անցել և առաջարկել է սպասել բանակցությունների։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպման օրակարգը ներառում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման քննարկումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերն, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերի քննարկումը։