Բավ է պառակտվել
09-04-2015 14:35

Պուտինը մտադիր է ամրապնդել ՌԴ-ի անվտանգությունը

Ռուսաստանը կշարունակի ամրապնդել իր անվտանգությունը նաև հետագայում ռազմական կազմակերպան կատարելագործման և խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը ձգտող պետությունների հետ համագործակցության հաշվին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում սպաների ներկայացման արարողության ժամանակ: Նրա խոսքով՝ այսօր որոշ երկրներ գնալով ձևափոխում են իրենց քաղաքականությունը անսահմանափակ, կանխարգելիչ և հարձակողական ուղղությամբ: Արդյունքում Ռուսատանի համար ռազմավարական տեսակետից կարևոր շրջաններում աճում է լարվածությունը: Առաջանում են սպառնալիքներ, որոնք անհնար է հաշվի չառնել: Այս կապակցությամբ Պուտինը ընդգծել է, որ Ռուսատանը կշարունակի ամրապնդել իր անվտանգությունը նաև հետագայում ռազմական կազմակերպան կատարելագործման և խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը ձգտող պետությությունների հետ համագործակցության հաշվին: