Բավ է պառակտվել
29-12-2021 13:32

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

Ուղերձում նշվում է, որ անցած տարվա պարբերական շփումները լիովին հաստատել են ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական և դաշնակցային բնույթը։

«Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև գործընկերային համագործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում։ Դա համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին՝ համահունչ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն»,- ասված է ուղերձում։

Պուտինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք, իսկ բոլոր հայ հայրենակիցներին՝ խաղաղություն և բարօրություն։