Բավ է պառակտվել
17-12-2020 18:28

Պուտինը չի բացառել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ավելացումը և նշել է պայմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների քանակի ավելացման հնարավորության մասին՝ բոլոր կողմերի հետ համաձայնեցման պայմանով:

«Ինչ վերաբերում է մեր խաղաղապահների թվի ավելացմանը, դա հնարավոր է, բայց միայն բոլոր կողմերի, այդ թվում ՝ ադրբեջանական կողմի համաձայնությամբ, քանի որ մենք ի սկզբանե քննարկել ենք մեր խաղաղապահների թիվն, այդ թիվը համաձայնեցվել է», - ասաց Պուտինը մամուլի ասուլիսում:

Ռուսաստանի նախագահը շեշտեց, որ մարդիկ ոե մեկ, թե մյուս կողմից ադեկվատ գնահատում են իրավիճակը, իսկ ռուս խաղաղապահների թվի ավելացման հարցը զուտ տեխնիկական բնույթ ունի:

«Եթե բոլորը գան այն եզրակացության, որ դա անհրաժեշտ է, մենք դա կանենք: Եթե ոչ, ապա չենք անի: Բայց այնտեղ հարցը վերաբերում է ոչ միայն խաղաղապահներին, այլ նաև մեր ծառայությունների՝ ԱԻ նախարարություն, ԱԻՆ աշխատակիցների և Ռուսաստանի ԴԱԾ սահմանային ծառայության աշխատանքին», - ասաց նա: