Բավ է պառակտվել
08-08-2022 19:06

Պուտինը չի մասնակցի սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և չի ծրագրում ելույթ ունենալ դրանում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանը հրապարակվել է երկուշաբթի օրը։