Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը:
Պուտինը հավելել է, որ իր և Թրամփի կոնկրետ հանդիպման և դրա անցկացման ամսաթվի վերաբերյալ հարցերը չեն քննարկվել:
«Մենք նշել ենք, որ, միգուցե, օգտակար կլիներ մեր աշխատակիցների հանդիպումը կազմակերպելը՝ չնայած, որ այժմ նորընտիր նախագահն ակտիվ զբաղվում է իր թիմի ձևավորմամբ: Ուստի՝ խոսել այն մասին, որ մեր աշխատակիցները կարող են հանդիպել մոտ ժամանակներս, շատ դժվար է, քանի որ նա դեռևս պաշտոնական աշխատողներ չունի»,-ասել է ՌԴ նախագահը:
Ի լրումն ասվածի՝ Պուտինը հավելել է.«Ժամանակ դեռ կա, կսպասենք»: