Բավ է պառակտվել
27-01-2017 15:39

Պուտինն անվտանգության խորհրդի հետ քննարկել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների ներկայիս վիճակը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա հարաբերությունները:
« Տեղի է ունեցել նաև ռուս-ամերիկյան ընթացիկ հարաբերությունների վերաբերյալ կարծիքների փոխանակում» ,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամվ ասել է Պեսկովը:
Ավելի վաղ մամուլի քարտուղարը հաստատել էր, որ հունվարի 28-ին Պուտինն ու ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունենալու:
Պեսկովի խոսքերով Ռուսաստանի նախագահը մտադիր է շնորհավորել Թրամփին՝ ստանձնած պաշտոնի կապակցությամբ: Զրույցի ընթացքում կողմերը նաև քննարկելու են երկու երկրների հարաբերությունները: