Բավ է պառակտվել
09-02-2015 09:30

Ուկրաինական հակամարտության համար Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին

Ուկրաինական հակամարտությունն առաջացել է ոչ Ռուսաստանի մեղքով, այլ եղել է «ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների` ամենուր սեփական կամքը թելադրելու փորձերի հետևանք»։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է եգիպտական «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցում, որի սղագրությունը զետեղված է Կրեմլի կայքում։ Վլադիմիր Պուտինի համոզմամբ, ուկրաինական ճգնաժամը եղել է Արևմուտքի «Արևելյան գործընկերության» շրջանակներում մասնակից պետություններին «կամ Ռուսաստանի, կամ Եվրոպայի հետ» ընտրության առջև կանգնեցնելու քաղաքականության հետևանք։ ՌԴ նախագահը ընդգծել է, Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով` հիմք ընդունելով Մինսկի պայմանավորվածությունները։ «Իրավիճակի կայունացման կարևորագույն պայմանն է կրակի անհապաղ դադարեցումը, այսպես կոչված, հակաահաբեկչական, սակայն իրականում Ուկրաինայի հարավ-արելքում ընթացիկ պատժիչ գործողությունները: Անհրաժեշտ է, որպեսզի Կիևի իշխանությունները պայմանավորվեն բոլոր քաղաքական ուժերի և շրջանների ղեկավարների հետ, մշակեն սահմանադրական կառուցվածքի այնպիսի մի ֆորմուլա, որի պարագայում բոլոր քաղաքացիներին անվտանգ ու հարմարավետ կլինի ապրել սեփական երկրում»», - ասել է ՌԴ ղեկավարը: