Բավ է պառակտվել
25-03-2020 18:30

Պուտինը մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարել՝ կորոնավիրուսով պայմանավորված (տեսանյութ)

Կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Ռուսաստանի բնակչությանն ուղղված տեսաուղերձով։

Նախագահն ընդգծել է, որ պետությունը պետք է աշխատի առաջանցիկ տեմպերով, և կարևորագույն նպատակը՝ քաղաքացիների կյանքն ու առողջությունն է։

Անբարենպաստ իրավիճակով պայմանավորված՝ պետության ղեկավարը հայտարարել է, որ հետաձգվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Նոր ժամկետի մասին որոշումը կկայացվի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո:

Տնտեսության, ձեռնարկությունների և քաղաքացիների օժանդակությանն ուղղված գործողությունների շրջանակում նախագահն առաջարկել է հետևյալ միջոցները․

- Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաջորդ շաբաթը հայտարարվում է ոչ աշխատանքային՝ աշխատավարձի պահպանմամբ։ Իրենց աշխատանքը կշարունակեն կենսաապահովման բոլոր կառույցները, այդ թվում՝ տրանսպորտը, իշխանության մարմինները, բժշկական ոլորտը։
- Բոլոր սոցիալական վճարումները և արտոությունները կպահպանվեն գալիք վեց ամսվա ընթացքում՝ առանց տեղեկանքներ ներկայացնելու։
- Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ վետերաններին և թիկունքի աշխատողներին վճարումները կարվեն ապրիլին։
- Անաշխատունուկության թերթիկների դիմաց վճարումները պետք է հաշվարկվեն ոչ պակաս, քան ամսական ԱՎՆՉ (МРОТ՝ խմբ) սահմաններում:
- Գործազրկության նպաստը պետք է հավասարեցվի ԱՎՆՉ-ին։
- Մայրական կապիտալի իրավունքից օգտվող երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու համար գալիք երեք ամիսներին կվճարվի հինգ հազարական ռուբլի մինչև երեք տարեկան յուրաքանչյուր երեխայի համար
- Քաղաքացու ամսական եկամուտներն ավելի քան 30 տոկոսով նվազելու դեպքում կհետաձգվեն նրա սպառողական և հիփոթեքային վարկերի գծով վճարումները։
- Փոքր և միջին բիզնեսին պետք է կես տարով տրամադրել տարկետում բոլոր հարկերի գծով, բացի ԱԱՀ-ից
- Կառավարությունը և ԿԲ-ն պետք է առաջարկեն և ընդունեն տնտեսության իրական սեկտորի կայուն զարգացման լրացուցիչ միջոցներ, ներառյալ՝ պետական երաշխիքները։
- Տոկոսների և շահաբաժինների տեսքով վճարվող բոլոր եկամուտները, որոնք գնում են արտասահման, պետք է հարկվեն 15% դրույքաչափով։
- Բանկային ավանդներից և պարտատոմսերում ներդրումներից ստացվող 1մլն․ռուբլին գերազանցող տոկոսները և եկամուտները հարկվում են 13% դրույքաչափով։
-Նվազեցնել ապահովագրական վճարների դրույքաչափերը մինչև 15% նվազագույն աշխատավարձից բարձր աշխատավարձի դեպքում, հատկապես փոքր և միջին բիզնեսում աշխատողների համար:
- Սահմանել ծանր իրավիճակում գտնվող ձեռնարկությունների սնանկացման 6-ամսյա մորատորիում, սնակացման գործընթացը պետք է դառնա իրագործելի և չծանրաբեռնող։
-Նախատեսել վարկերի երկարաձգման մեխանիզմներ կորոնավիրուսի պատճառով տուժած ճյուղերում գործող անհատ ձեռնարկատերերի համար։

Նախագահը նաև կոչ է արել քաղաքացիներին հույսը չդնել “ռուսական թերևս”-ի վրա և հետևել կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված խորհուրդներին, պատասխանատու լինել իրենց և իրենց մերձավորների համար։

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթը հայտարարել է ոչ աշխատանքային։ Հանգստյան օրերը կտևեն շաբաթ՝ մարտի 28-ից մինչև կիրակի՝ ապրիլի 5-ը։

“Մենք տեսնում ենք, թե ինչ սրությամբ է զարգանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը ամբողջ աշխարհում։ Շատ երկրներում հիվանդացածների թիվը շարունակում է աճել։ Հարվածի տակ է հայտնվել համաշխարհային տնտեսությունը։
Ներկայումս խիստ կարևոր է կանխարգելել հիվանդության արագ տարածման սպառնալիքը։ Այդ պատճառով հաջորդ շաբաթը հայտարարում եմ ոչ աշխատանքային՝ աշխատավարձի պահպանմամբ։”,- հայտարարել է պետության ղեկավարը։

Պուտինը պարզաբանել է, որ իրենց աշխատանքը կշարունակեն կենսապահովման բոլոր կառույցները, մասնավորապես՝ բուժհիմնարկները, դեղատները, խանութները, բանկերը, տրանսպորտը, ինչպես նաև բոլոր մակարդակների պետական իշխանության մարմինները։

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում COVID-19 վարակով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 658-ի (որից 418՝ Մոսկվայում), 29 մարդ առողջացել է, 112 հազարը գտնվում է հսկողության տակ;

ԱՀԿ տվյալներով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 370 հազար, 16 հազարը մահացել է։