Բավ է պառակտվել
01-06-2019 12:51

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ հեռախոսով, Մեդվեդևը ուղերձ է հղել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան հետ, շնորհավորական ուղերձ և բարեմաղթանքներ հղելով նրա ծննդկան օրվա առթիվ։

Այսօր լրացել է Նիկոլ Փաշինյանի 44-ամյակը։

Ինչպես տեղեկացրել է հայկական կառավարության մամլո ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն ուղղված հետագա քայլերը։

Համաձայն kremlin.ru կայքի, Պուտինը և Փաշինյանը քննարկել են գալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ավելի վաղ ՌԴ նախագահը շնորհավորական հեռագիր էր հղել Հայաստանի վարչապետին։

Փածինյանին իր շնորհավորական ուղերձն է հղել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

“Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:
Կցանկանայի ընդգծել Ձեր մշտական ուշադրությունը Ռուսաստանը և Հայաստանը կապող բարեկամության, գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերին”,-ասվում է Հայաստանի վարչապետի կայքում հրապարակված ուղերձում:
Մեդվեդևը փաստել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդումը, էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի հաջող իրագործումը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացումը:
Ռուսաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա ընդլայնմանը, տարբեր բնագավառներում նոր փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղմանը, ինչը լիովին համապատասխանում է երկու երկրների երկարաժամկետ շահերին:
“Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններր Ձեր պատասխանատու գործունեության մեջ, -ասվում է ուղերձում: