Բավ է պառակտվել
02-03-2016 17:07

Պուտինն աջակցություն է հայտնել «Պաշտպանական համակարգերին» ՀՀ-ի անդամակցմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Բելառուսի հետ ստեղծված միջապետական ֆինանսաարդյունաբերական «Պաշտպանական համաարգեր» խմբին Հայաստանի անդամակցության նպատակով Հայաստանի հետ բանակցությունների անցկացման առաջարկը: Համապատասխան հրահանգը չորեքշաբթի տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը միջպետական ֆինանսաարդյունաբերական «Պաշտպանական համակարգեր» խմբի ստեղծման վերաբերյալ ՌԴ-ի եւ Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միացման վերաբերյալ համաձայնագրի կնքման նպատակով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու մասին», — ասված է փաստաթղթի տեքստում: Բաց աղբյուրների տվյալներով, «Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն ստեղծվել է դեռեւս 1996-ին գլխամասային կոնստրուկտորական բյուրոների, գիտահետազոտական ինստիտուտների եւ սերիական ձեռնարկությունների` առարկայական ՀՕՊ միջոցների եւ համակարգերի նախագծողների եւ պատրաստողների կողմից: Զուգահեռաբար գործում է համանուն ռուս-բելառուսական միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբը, որը ստեղծվել է բաժնետիրական ընկերության հիմքի վրա: