Բավ է պառակտվել
30-09-2022 17:59

Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի Դաշնությանը միացնելու մասին պայմանագրերը (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարները ստորագրել են այդ շրջանները Ռուսաստանին միանալու մասին պայմանագրերը։

Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Կրեմլի մեծ պալատի Սուրբ Գեորգի սրահում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթղթերի ստորագրումից առաջ Պուտինը հանդես է եկել այդ տարածքները Ռուսաստանի կազմ ընդունելու մասին ելույթով։

Ստորագրման արարողության համար դահլիճում տեղադրվել է երկու սեղան։ Նրանցից մեկի շուրջ իրենց տեղերն են զբաղեցրել չորս շրջանի ղեկավարները, ովքեր հերթականությամբ իրենց անունից ստորագրել են փաստաթղթերը։ Մյուս սեղանի մոտ նստած է եղել Պուտինը․ նա վավերացրել է պայմանագրերը Ռուսաստանի Դաշնության անունից։

Դրանից հետո քաղաքական գործիչները ոտքի են կանգնել ու հավաքվել դահլիճի կենտրոնում համատեղ ձեռքսեղմման ու լուսանկարվելու համար։ Նրանց ծափահարություններով աջակցում էր ողջ Սուրբ Գեորգիի դահլիճը, որտեղ ուրբաթ օրը ներկա էր երկրի ողջ քաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ նախարարների կաբինետն ու նահանգապետերը։

Ոտքի կանգնելով՝ արարողության մասնակիցները սկսել են ծափահարել ու վանկարկել «Ռուսաստան»։ Պուտինը, ժպտալով, աջակցել է նրանց ու միացել վանկարկումներին։