Բավ է պառակտվել
28-02-2022 19:33

Պուտինը հատուկ տնտեսական միջոցների մասին հրամանագիր է ստորագրել՝ Արևմուտքի ոչ բարեկամական գործողությունների հետ կապված

Պուտինի հրամանագիրը պատժամիջոցների պայմաններում կիրառվելիք միջոցների մասին։ Գլխավորը․

▪️ պարտավորեցնում է արտահանողներին վաճառել 2022 թվականի հունվարի 1-ից հաշվանցված արտարժութային հասույթի 80%-ը, իսկ փետրվարի 28-ից վաճառել իր հասույթի 80%-ը։

▪️ արգելել է ռուսաստանցիներին և ռուսական ընկերություններին արտարժույթ փոխանցել արտասահման վարկերը մարելու և իրենց արտասահմանյան հաշիվներին նստեցնելու համար

▪️ թույլ է տվել ընկերություններին շուկայից հետ գնել իրենց բաժնետոմսերը մի շարք պայմաններով, որոնցից մեկը ֆոնդային բորսայում 20%-ով և ավելի գնանկումն է (փետրվարի 1-ից ցանկացած երեք ամսվա միջին կշռված գինը 2021 թվականի հունվարի 1-ից երեք ամսվա այդ նույն գնի նկատմամբ)

▪️ թույլ է տվել ռուսաստանցիներին բանկային հաշիվներ բացել առանց անձնական ներկայության, անհրաժեշտության դեպքում փոխել բանկը։