Բավ է պառակտվել
21-02-2022 22:56

Պուտինը ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին հրամանագրեր է ստորագրել (տեսանյութ)

Ռուսական պետության ղեկավարըստորագրել է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչելու մասին» և «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչելու մասին» հրամանագրերը։

Բացի այդ, Նաև Վլադիմիր Պուտինը և ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը ստորագրել են պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին:

Ռուսաստանի նախագահը և ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը ստորագրել են պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին։

Ստորագրման արարողության ավարտին Վլադիմիր Պուտինը զրույց է ունեցել Դենիս Պուշիլինի և Լեոնիդ Պասեչնիկի հետ։